Վարդան Սեդրակյան

Անցում նոր կայքին


  • Ծնվել է 1967 թ. Երևանում։
  • 1984թ. Ավարտել է №103 միջնակարգ դպրոցը։
  • 1984թ. Ավարտել է №6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։
  • 1992թ. Ավարտել է Երևանի «Ճարտարապետա–Շինարարական» ինստիտուտը։
  • 1998թ. Զբաղվում է հայկակա էպոսի ուսումնասիրությամբ։
  • 1999թ. Զբաղվում է աշխարհի մյուս ժողովուրդների էպոսների ուսումնասիրությամբ։
  • 1998թ. Օլեգ Բաբայանի հետ միասին, «Ար» հեռուստաընկերությունում ներկայացրել է «Սասնա Ծռեր–Ի՞նչ է լինելու վերջը» հաղորդաշարը։
  • 2000թ. «Պրոմեթևս», 2001թ. «Արմենիա» և 2004թ. «Ար» հեռուստաընկերություններում բազմիցս ներկայացրել է հայկական էպոսի և արդի իրականության համեմատական վերլուծություններ։
  • 20004թ. «Հ–1» հեռուստընկերության «Հայեր» հաղորդաշարում հանդես է եկել երկու մենախոսություններով՝ «Տնտեսությունը հայոց էպոսում» և «Հայկական ու ռուսական էպոսները» թեմաներով։
  • 2005թ. Երկու՝ «Հայկական էպոս» և «Հայկական և պարսկական էպոսների կապերը» թեմաներով հանդես է եկել Թեհրանի հայկական համայքի առջև։
  • 2006թ. նույն թեմաներով հարցազրույց է տվել «Ռադիո Հայ» ռադիոընկերությանը։
  • 1988–2007թ. Ամսագրերում և թերթերում հրատարակել է իր պատմվածքներն ու ուսումնասիրությունները, տվել տասնյակից ավելի հարցազրույցներ էպոսի և քաղաքականության թեմաներով։ Բազմիցս դասախոսություններ է ունեցել դպրոցներում, ինստիտուտներում, հասարակական կազմակերպություններում և կուսակցություններում։
  • 2006թ. Հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո», գիրքը, որտեղ առաջին անգամ հայերենով ներկայացրել է հայ–ռուսական և հայ–անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։
  • 2007թ. Մասնակցել է Ազգային Ժողովի ընտրություններում և հավաքելով 5525 ձայն, տանուլ է տվել։
  • Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։